«Հայաստան» համահայկական հիմնադրամը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրո գումար է նվիրաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած աղետալի պայմաններին՝ այնտեղ շարունակում են հազարավոր հայեր ապրել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում թե նրանց, թե հայրենադարձ սիրիահայերին: Հունիսի 20-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հանձնախումբը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրոյին համարժեք գումար է նվիրաբերել: Գումարի նվիրատվությունն իրականացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

2012-ից 2016 թվականներին սիրիահայության աջակցության նպատակով Հիմնադրամ հանգանակած ընդհանուր գումարը կազմել է մոտ 396 միլիոն դրամ: Հասույթի գերակշիռ մասը ձևավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան շրջանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի հանձնախմբերի` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակում հավաքագրված գումարներից: Հայաստանում հանգանակություններն ուղղվել են բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը. սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նպատակով գործարկվել է չարթերային 2 չվերթ, փոխհատուցվել է 120 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, 39 սիրիահայի սրտի վիրահատության գումարը, 19 ընտանիքի բուժման ծախսերը: Սիրիայում հանգանակությունների միջոցով փոխհատուցվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձը, ինչի շնորհիվ վարժարանները պատերազմական ծանրագույն պայմաններում շարունակում են մինչ օրս աշխատել: Ըստ իրավիճակի անհրաժեշտության՝ սիրիաբնակ հայերի համար կատարվել են մի շարք այլ օժանդակ ծրագրեր:

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին