Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձն Ադրբեջանի իշխանությունների հերթական նենգ քայլն էր, որը ձախողվեց: «Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել՝ տալով զոհեր: Դեռևս հայտնի է, որ հակառակորդն ունի առնվազն 4 զոհ, սակայն վստահ ենք, որ նրանց զոհերի թիվը շատ ավելին է, քանի որ հակառակորդը խուճապահար հետ էր նահանջում՝ թողնելով մեծաքանակ զենք, անձնական պարագաներ, իր հետ տանելով դիեր և վիրավորներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նմանատիպ քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին, ինչը բերելու է աղետի: «Ադրբեջանի իշխանությունների համար զոհերը որևէ նշանակություն չունեն, նրանց համար կարևոր է նման միջադեպերով շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը երկրում առկա ճգնաժամից, այդպիսով պահելով իշխանությունն ու շարունակելով թալանել ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով