Ֆրանսիայում տրամվայների վարորդներն աշխատանքի են եկել շրջազգեստներով՝ շորտերն արգելելուց հետո
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նանտ քաղաքում տրամվայների եւ ավտոբուսների վարորդները, որոնց արգելել են շոգ եղանակին աշխատելու ընթացքում բրիջիներ եւ շորտեր հագնել, ի նշան բողոքի աշխատանքի են դուրս եկել կանացի շրջազգեստներով, ինչի մասին հայտնել Է Parisien թերթը: Ակցիան տեղի Է ունեցել հունիսի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանց համար դա տուրք չԷ նորաձեւությանը: Այդ հագուստով նրանք ցանկանում են բողոքել սաստիկ շոգի ժամանակ բերմուդներ եւ բրիջիներ հագնելու՝ ձեռնարկության տնօրենության արգելքի դեմ»,- ասված Է հրապարակման մեջ:
Իրենց իսկ վարորդների խոսքով՝ կին վարորդների համազգեստը նախատեսում Է շրջազգեստներ, մինչդեռ տղամարդկանց համար «համարժեքը չկա»:
Վարորդները նշում են, որ իրենց աշխատատեղում ջերմաստիճանը երբեմն հասնում Է 50 աստիճանի, եւ իրենց աշխատապայմանները բավականին ծանր են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: