Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի Լյովենի մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի Լյովենի (Բելգիա) մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի Արոնյանից մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Վասիլի Իվանչուկը, Յան Նեպոմնյաշչին և Բաադուր Ջոբավան:
Մրցաշարը բաղկացած կլինի արաբ և բլից ձևերից, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 150.000 ԱՄՆ դոլար: