Սպորտ

Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի խոսքով՝ ինքը չի դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին մտածել:

«Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը:

Խոսելով իր ֆավորիտ շախմատիստի մասին՝ Արոնյանը փաստել է, որ ինքն է իր սիրելի շախմատիստը:

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող:Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները: 9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում