Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում

1 րոպեի ընթերցում

 Լևոն Արոնյանը հաղթեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները:

9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:

Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան պարտություն կրեց վերջին տուրում: Norway chess մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Առաջին մրցանակակիրը կդտանա 70.000 ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում