Տնտեսություն

2017թ. առաջին եռամսյակում կառավարությունը ծրագրածից 26 միլիարդ դրամ քիչ է ծախսել

1 րոպեի ընթերցում

2017թ. առաջին եռամսյակում կառավարությունը ծրագրածից 26 միլիարդ դրամ քիչ է ծախսել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարությունն ավելի քիչ ծախսեր է կատարել, քան նախատեսված էր: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մենք առաջին եռամսյակում 26 միլիարդ դրամով ավելի քիչ գումար ենք ծախսել, քան ծրագրավորել էինք: Ապրիլ և մայիս ամիսներին ծախսերը կատարվել են այնքան, որքան ծրագրել էինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ´ ընդգծեց Վարդան Արամյանը:

Նախարարը նաև ներկայացրեց կառավարության գործող ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները: Նա նշեց, որ բոլոր նախանշված աշխատանքները հիմնականում սահմանված ժամկետներում կատարվել են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում