Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի փոխգործակցությանը, Արցախի մայր բուհի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված եւ կարեւոր է համարել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում