Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայերեն English Русский