Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Կարյակինին և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Կարյակինին և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացողNorway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, իսկ 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսեց հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չկարողացավ պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 41–րդ քայլին:

7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացողՀիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը,Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում