Տարածաշրջանային

Էրդողանը դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

«Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, թե «նման կրիտիկական ժամանակահատվածում նման քայլի ձեռնարկումը ոչ ոքի օգուտ չի բերի»:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը սարսափելի սխալ էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հունիսի 7-ին հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում