3 րոպեի ընթերցում
Արտաքին շուկայում Universal-ի ռազմավարությունն լիովին արդարացվում Է: «Այսպես «Մումիա»-ն առաջին տեղն Է զբաղեցրել 41 երկրների վարձույթում: Չինաստանում պրեմիերային շաբաթը բերել Է 52,5 մլն դոլար, Ռուսաստանում՝ 7,6 մլն դոլար, Մեքսիկայում՝ 5,1 մլն, Մեծ Բրիտանիայում՝ 4,4 մլն դոլար: Հոլիվուդում նշում են, որ աշխարհում ֆիլմի հաջողությունն առաջին հերթին ապահովել Է դրան Թոմ Քրուզի մասնակցությունը, որը մնում Է համաշխարհային կինոյի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասաններից մեկը: Ֆիլմի առեւտրային հաջողությունը Universal Pictures-ին թույլ Է տվել հունիսի 11-ին անցնել կարեւոր սահմանագիծը՝ ընթացիկ 2017 թվականին դրամամուտքերի 3 մլրդ դոլարի մակարդակը:
Deadline-ը մեջբերում Է մասնագետների կարծիքը, որի համաձայն, «Մումիա» կինոնկարի ընդհանուր ծախսերը (ֆիլմի ստեղծումը, առաջմղումը շուկաներում եւ գովազդը) հասնում են 335-ից 370 մլն դոլարի: Այժմ ամեն ինչ խոսում Է այն մասին, որ կինոնկարը կարող Է շահույթ բերել:
Մինչդեռ անցած շաբաթ ԱՄՆ-ի վարձույթում դրամամուտքերի չափերով առաջատարի դիրքը պահպանում Էր ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես Է գալիս Գալ Գադոթը: Այն բերել Է 57,2 մլն դոլար: Այսպիսով, երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայում ժապավենի դրամամուտքերը կազմել են 205 մլն դոլար, իսկ համաշխարհային վարձույթի հաշվառմամբ՝ 435,2 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: