Սպորտ

Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը խաղը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-րդ քայլում Արոնյանը զոհաբերեց որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերեց նաև փիղը:

Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ: 4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո- Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում