Արցախ

Արցախում միշտ հիշում ու բարձր են գնահատում Սերգեյ Սարինյան հայրենանվեր գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Արցախում միշտ հիշում ու բարձր են գնահատում Սերգեյ Սարինյան հայրենանվեր գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ընտանիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի մահվան մասին:

Մեծ է Սերգեյ Սարինյանի ավանդը հայ գրականագիտության զարգացման մեջ: Նա կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդների, ովքեր պատվով կշարունակեն իրենց ուսուցչի գործը:

Արցախում միշտհիշում ու բարձր ենք գնահատում մեր մեծ հայրենակցի, անձնվեր հայրենասերի եւ քաղաքացու ազգանպաստու հայրենանվեր գործունեությունը: Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից՝ ըստ ամենայնի սատարելով հարազատ ժողովրդին, ապրելով նրա հոգսերով ու ձգտումներով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն ու ոգու կորով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում