Բրեդ Փիթն օդերեւութաբանի դերում ժպիտով կանխագուշակել Է աշխարհի վերջը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Comedy Central ալիքում Ջիմ Ջեֆրիսի շոուում հանդես Է եկել նորությունների կանխատեսման վարողի դերում եւ ամերիկացիներին անապագա աշխարհ Է կանխագուշակել գլոբալ տաքացման պայմաններում: Շոուի դրվագը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդերեւութաբան Փիթն իր ետեւում գտնվող քարտեզի վրա ժպիտով ցուցադրել Է, որ ամբողջ մոլորակում «շոգը սաստկանում Է»: Եղանակի շատ հակիրճ լուսաբանումից հետո Ջեֆրիսը մասնագետին խնդրել Է կանխատեսում անել: «Իհարկե՛: Մենք ապագա չունենք»,- կենսուրախ տեսքով ասել Է դերասանը:
Վարողը նշել Է, որ դա «հիանալի Է», եւ շարունակել Է վարել թողարկումը ասես ոչինչ չի պատահել:
Հունիսի 1-ին Թրամփը հայտարարել Է Կլիմային վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: