Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է Քաշաթաղի համայնքների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը հանդիպել է Քաշաթաղի համայնքների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ Հոչանց գյուղում հանդիպել շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար:

Այնուհետեւ քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքներին եւ արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ ընթացիկ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2016 թվականին Քաշաթաղի շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բակո Սահակյանը նշել է, որ շրջանն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում մեր գյուղատնտեսության համակարգում՝ հավելելով, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք նոր ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչը դրական ազդեցություն կունենա շրջանի զարգացման վրա:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում