Արոնյանը երրորդ ոչ-ոքին խաղաց Ստավանգերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Ստավանգերի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Norway chess մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 53-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Այժմ Արոնյանը 7-րդ տեղում է և ունի 1,5 միավոր: