Արցախ

Արցախի դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան

2 րոպեի ընթերցում

 Արցախի դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի հետ արդեն քննարկել և համաձայնության է եկել «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու վերաբերյալ: Այս մասին ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և նշել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից Արցախի մի շարք դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան:

«Ամառվա ընթացքում համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք, որպեսզի ուսուցիչները դասի ժամանակ կարողանան աշակերտներին լիարժեք մատուցել առարկան»,- ընդգծել է Ն. Աղաբլյանը և հավելել, որ ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ազգային արժեքներով դաստիարակելն ու արմատներին մոտ պահելը:

ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը նշել է, որ նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի դպրոցների 5-7-րդ դասարանների աշակերտներին:

«Այժմ քննարկման փուլում է այն հարցը, թե որ դպրոցներում կուսուցանվի այն. հնարավոր է՝ և՛ Ստեփանակերտի, և՛ շրջանների մի շարք դպրոցներում: Ինչպես մնացած առարկաները, այնպես էլ այս առարկան ֆինասավորվելու է պետական միջոցներով»,-ասել է Ս. Ասրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում