Արցախ

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահ Պյոտր Գասիևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն Գասիև,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հարավային Օսիայի Հանրապետության Խորհրդարանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը այդ բարձր պետական պաշտոնում կնպաստի Հարավային Օսիայի Հանրապետությունում ժողովրդավարության և օրենսդրական դաշտի առաջընթաց զարգացմանը, Հարավային Օսիայի Հանրապետութան և Արցախի Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում