Ինովացիա

ՌԴ նախարարների կաբինետը քննարկելու է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախարարների կաբինետը քննարկելու է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերականտարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ համաձայնագիրն ավելի վաղ` 2016 թվականին, ստորագրվել էր Երևանում: Փաստաթղթում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում