Life

Դեւիդ Ռոքֆելլերի հավաքածուն աճուրդում կվաճառվի հավանաբար 700 մլն դոլարով

2 րոպեի ընթերցում

Դեւիդ Ռոքֆելլերի հավաքածուն աճուրդում կվաճառվի հավանաբար 700 մլն դոլարով
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելլերի (1915-2017 թթ.) անձնական հավաքածուն, որը ներառում Է արվեստի շուրջ 2 հազար ստեղծագործություն, գալիք տարվա գարնանը վաճառվելու Է աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտնել Է Christie՚s աճուրդի տունը:

Նրա տվյալներով՝ նկարների, կահույքի եւ հին արժեքավոր իրերի սպառավաճառքը «կանցկացվի Դեւիդ Ռոքֆելլերի ցանկությանը համապատասխան՝ իր կարողության մեծ մասն ուղղել բարեգործական նպատակների եւ մշակույթի, կրթության, բժշկության եւ բնապահպանության ոլորտի կազմակերպություններին օգնություն հատկացնելուն»:

«Մենք ուրախ ենք Christie՚s աճուրդի տան հետ գործընկերությամբ՝ հնարավորություններ ստեղծել բարեգործական նպատակներով զգալի միջոցներ հանգանակելու համար, որոնք այնքան կարեւոր են Ռոքֆելլերների ընտանիքի համար»,- աճուրդի տունը մեջբերել Է մագնատի որդու՝ Դեւիդ Ռոքֆելլեր-կրտսերի խոսքը:

Աճուրդի տան հաղորդագրության համաձայն, Ռոքֆելլերի հավաքածուում կան իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների եւ ժամանակակից նկարիչների կտավներ, անգլիական եւ եվրոպական հին արժեքավոր կահույք, Ասիայի երկրներից բերված արվեստի ստեղծագործություններ, եվրոպական եւ չինական ճենապակի եւ արծաթից պատրաստված արտադրանք:

Ինչպես հունիսի 8-ին նշել Է The Wall Street Journal թերթը, Դեւիդ Ռոքֆելլերի հավաքածուի վաճառքը կարող Է բերել շուրջ 700 մլն դոլար, քանի որ մոդեռնիստների եւ պոստմոդեռնիստների կտավների, հին արժեքավոր կահույքի եւ այլ իրերի ժողովածուն իր արժեքով ակնհայտորեն գերազանցում Է Իվ Սեն-Լորանի հավաքածուն, որը Christie՚s աճուրդի տունը ութ տարի առաջ վաճառել Էր ընդհանուր առմամբ 484 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում