Արցախի նախագահը պարգևատրել է բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգեւներով պարգեւատրման եւ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ու գիտության ոլորտներին, հավելելով, որ խելացի ու ժամանակակից երիտասարդներ դաստիարակելը մեր պետության գերխնդիրներից է, որի լուծման ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, եւ այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: «Վստահ եղեք` ձեր ստացած կրթությունը կօգնի դառնալ լավ մասնագետներ, զբաղվել սիրած աշխատանքով եւ արժանի ներդրում ունենալ ձեզ շրջապատող իրականության մեջ»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով