Արցախ

Արցախի նախագահն այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում