Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 12-ի, վիրավորվել Է 39 մարդ
1 րոպեի ընթերցում
![Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 12-ի, վիրավորվել Է 39 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893938.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, տուժել Է 39 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ISNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել Էր, որ երկու հարձակումների հետեւանքով հոսպիտալացվել Է 35 մարդ: Tasnim գործակալությունը հաղորդել Էր խորհրդարանում կատարված հարձակման հետեւանքով յոթ մարդու զոհվելու մասին:
Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: