Իրանում հրաձգություն Է սկսվել իմամ Խոմեյնիի դամբարանում. Press TV
1 րոպեի ընթերցում
![Իրանում հրաձգություն Է սկսվել իմամ Խոմեյնիի դամբարանում. Press TV](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893856.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Նաեւ հայտնի Է, որ հարձակվողներից մեկը պայթյուն Է իրականացրել դամբարանի շենքում: Irinn հեռուստալիքի տվյալներով՝ այդ հարձակման հետեւանքով կան վիրավորներ:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ չորս զինյալներ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել Է, եւս հինգը` վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: