Հրաձգություն Իրանի խորհրդարանում, կան վիրավորներ. Tasnim
1 րոպեի ընթերցում
![Հրաձգություն Իրանի խորհրդարանում, կան վիրավորներ. Tasnim](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893850.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը Twitter-ի իր Էջում:
Խորհրդարանի շենքում շարունակվում Է հրաձգությունը, մի քանի մարդ պատանդ Է վերցված:
ISNA-ի տվյալներով՝ չորս զինյալներ մտել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահապանների վրա: Հարձակվողները մինչ այժմ վնասազերծված չեն: Գործակալությունը հայտնել Է երեք վիրավորների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: