Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտենեգրոն դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պայմանագիրն ի պահ հանձնվեց ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչպես և նախատեսված է կազմակերպության հիմնադիր Վաշինգտոնի պայմանագրով:

ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը նվիրված միջոցառման ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ քայլը կնպաստի միջազգային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կրկին կհիշեցնի ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության մասին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչը, արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սրդան Դարմանովիչը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը:

«Այսօր Մոնտենեգրոն միանում է դաշինքին որպես հավասար անդամ և իր ձայնն է ունենալու դաշինքի կայացրած որոշումներում»,- նշել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը ապահովում է անդամ երկրների անվտանգությունն արդեն շուրջ յոթ տասնամյակ:

ՆԱՏՕ-ի վերջին ընդլայնումը տեղի էր ունեցել 2009թ-ի ապրիլի 1-ին, երբ կազմակերպությանը միացել էին Ալբանիան և Խորվաթիան:

Հայերեն English Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո