Life

Արիանա Գրանդեի համերգին երեխաների հետ պարող ոստիկանը գերել Է սոցցանցերը

2 րոպեի ընթերցում

Արիանա Գրանդեի համերգին երեխաների հետ պարող ոստիկանը գերել Է սոցցանցերը
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում մեծ տարածում Է ստանում այն տեսանյութը, որտեղ ոստիկանը շուրջպար Է բռնել Արիանա Գրանդեի բարեգործական համերգին, որը կազմակերպվել Էր ի հիշատակ Մանչեսթրում իրականացված ահաբեկչության զոհերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեխաների հետ պարող այդ ոստիկանը ցույց Է տալիս, թե իրականում ինչ հիանալի ոստիկանություն ունենք»,-գրել Է @xemiloux24-ը:

Ավելի ուշ ցանցում հայտնվել Է մեկ այլ տեսանյութ, որտեղ արդեն ավելի շատ ոստիկաններ են պարում:

«Դա հիանալի Է»: «Դա ինձ հիշեցնում Է այն մասին, որ աշխարհում դեռ մնացել Է հույսը»: Նման մեկնաբանություններ են հայտնվում տեսանյութի տակ:

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգին մայիսի 22-ին Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարվեց, հունիսի 4-ին վերստին բեմ Է դուրս եկել այդ քաղաքում: Emirates Old Trafford հռչակավոր մարզադաշտում One Love Manchester խորագրով շոուին հավաքվել Էր 50 հազար հանդիսական:

Մի շարք կոմպոզիցիաներ կատարելիս Գրանդեին ընկերակցել են նաեւ երգչուհի Մայլի Սայրուսը եւ Black Eyed Peas խումբը: Իսկ One Last Time երգը նա կատարել Է համերգի մյուս մասնակիցների ընկերակցությամբ: Նրանց թվում Էին Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Coldplay, Take That խմբերը եւ այլք:

«Մանչեսթր-արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգային դահլիճի սահմաններից դուրս՝ ճեմասրահում: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, վիրավորվել Է 75 հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում