Life

Պտտահողմը կանադացուն չի խանգարել Է խուզել խոտածածկը

1 րոպեի ընթերցում

Պտտահողմը կանադացուն չի խանգարել Է խուզել խոտածածկը
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտայի նահանգի բնակիչը որոշել Է, որ վրա հասնող պտտահողմը խոտածակը խուզելուց հրաժարվելու պատճառ չԷ: Լուսանկարը, որտեղ Թեունիս Վեսելս անունով տղամարդը շարունակում Է աշխատանքը մոլեգնող տարերքի ֆոնին, Facebook-ու հրապարակել Է նրա կինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գազանս խոտը հնձում Է քամին մազերում»,- գրել Է նա լուսանկարի տակ:

Կանադայի CBC News ալիքին տված հարցազրույցում Վեսելսը պատմել Է, որ «մերթ ընդ մերթ աչքը գցում Էր պտտահողմին»: «Լուսանկարում թվում Է, թե այն շատ մոտ Է: Դե, ոչ այնքան շատ հեռու, բայց բավականին հեռու մեզնից»,- ասում Է նա:

Վեսելսներն Ալբերտայում միակ մարդիկ չեն, որ նկարահանել են պտտահողմը: YouTube-ում արագորեն տարածվում Է այն տեսահոլովակը, որն արել Է տեղացի բնակիցներից մեկը խանութից տուն գնալիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում