Արցախ

Արցախում զարգանում է զբոսաշրջությունը

1 րոպեի ընթերցում

Արցախում զարգանում է զբոսաշրջությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել են քայլեր, որոնք նպաստել են նաև Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը` սկսած ռուս քաղաքացիների համար անցագրային արտոնությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ԱՀ կառավարությունը նույնպես կողմ է այդ քաղաքականությանը:

«Անցած տարիների համեմատ զբոսաշրջության ցուցանիշը չի նվազել: Հյուրանոցներից տեղեկություն ունեմ, որ արդեն մարդաշատ է: Կարեւորը, որ աճը զգում ենք: Երբ զգանք, որ զբոսաշրջիկներին հյուրանոցները չեն բավականացնում, մի քանի նախագիծ կսառեցնենք եւ կարագացնենք հյուրանոցների կառուցման աշխատանքները: Օրինակ, Վերածննդի հրապարակի մոտ գտնվող շենքի ներդրումը պատրաստ է` հյուրանոց կառուցելու համար: Մինչեւ վերջերս հյուրանոցների քանակը ոչ թե բավարար էր, այլ շատ-շատ էր»,- ասաց Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ տնտեսական աճի ուղղությամբ 2018-2019 թվականների համար ստեղծված են նախադրյալներ: Մի քանի տարի առաջ պետք է սկսել, որ տարիներ հետո հնարավոր լինի արդյունք ունենալ՝ համոզված են Արցախում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում