Արցախի շփման գծում իրավիճակը կայուն լարված է. Արցախի ՊԲ հրամանատար

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության դիրքերում սահմանային իրավիճակը կայուն լարված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ նախորդ ամիսների համեմատ ակտիվության նվազման միտում կա:

«Չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություններ են լինում, սակայն դրանք երկար չեն տևում: Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է: Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական գործողությունները ձախողվել են: Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին: Մի քանի անգամ նվազել են նաև տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները և խախտումները: Որակական տարբերություն ևս կա: Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որպեսզի փորձ չձեռնարկվի հետագայում նման հարվածներ հասցնելու:

ՊԲ հրամանատարի խոսքով՝ աշխատել են այնպիսի հարվածներ հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին լինի, քան ադրբեջանական կողմն է հայկական կողմին հասցրել: «Դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ»,- հավելեց նա:

Ադրբեջանական կողմի ցանկացած գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը միշտ պատասխանել է: Եղել է դիպուկահարների կրակ, որին երկու անգամ ավելի պատասխանել է տրվել: «Ադրբեջանական կողմից կատարվող մի խախտում չկա, որին մեր կողմից պատասխան չտրվի ու չներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին: Մեր պատասխանները միշտ ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու չենք թաքցնում, քանի որ խախտումն իրենք են անում և մենք դրան պատասխանում ենք: Խախտման մի դեպքից հետո զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, և առաջին դեպքն է եղել, որ համանախագահներն իրենց հայտարարությունների մեջ նշեցին, որ Ադրբեջանն է խախտել ռեժիմը»,- ասաց Մնացականյանը՝ հույս հայտնելով, որ նման հայտարարություններ հետագայում ավելի հաճախակի կլինեն:

Հայերեն English Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել