Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է քայլեր ՏՏ և ՓՄՁ ոլորտների զարգացման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բազմաթիվ քայլեր է ձեռնարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ստեղծվել է պետական հիմնադրամ, կա մասնաշենք, որտեղ գործարարներին հնարավորություն են տալիս ոչ միայն հեշտ, արտոնյալ պայմաններում կազմակերպել իրենց բիզնեսը, այլև, ամենակարեւորը, ուսուցման բազմաթիվ անվճար դասընթացներ են իրականացնում:

«Ինչ վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին` մենք իրականացնում ենք ՓՄՁ-ի, ընդհանուր տնտեսության զարգացման համար քայլեր, որոնք ուղեկցվում են բանկային տոկոսների սուբսիդավորմամբ, ուղղակի փոխառությունների տրամադրմամբ, ապրանքի վաճառքին պետական աջակցությամբ: Այնպես որ, ՓՄՁ-ի առումով գործիքակազմ մշակված է, բայց այստեղ մի խնդիր ունենք: Բոլորը տեսնում են իրենց միայն սպասարկման ոլորտում… Բայց մենք առավել ուշադրություն ենք դարձնում պարենամթերքի արտադրությանը, գյուղատնտեսության զարգացմանը եւ վերամշակմանը: Եթե տասը տարի առաջ մենք երազում էինք պահածոյի գործարան ունենալու մասին, այսօր ունենք մեծ քանակությամբ պահածոների գործարաններ: Սկսել ենք չրագործությունը զարգացնել, որն Արցախի եւ Հայաստանի համար բավականին լուրջ բիզնես է: Բայց նաեւ ամոթ է, որ մեր շուկայում տեղական արտադրանքը բացակայում է: Մենք պետք է զուգահեռ աշխատենք, մասնակցենք եւ ուղղորդենք փոքր և միջին ձեռնարկություններին, թե որ ուղղությամբ պետք է նրանք ընտրեն իրենց ճանապարհը եւ օգտվեն պետական աջակցությունից»,- ասաց նա՝ հավելելով, որ կա նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամ, որը զբաղվում է հիփոթեքային շուկայի զարգացմամբ, բանկերի տոկոսների սուբսիդավորման աջակցությամբ և խնդրահարույց վարկերի ամենատարբեր խնդիրների առողջացման ծրագրերով:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով