Արցախ

Թալիշցիների անվտանգության ամենամեծ երաշխիքը պաշտպանության բանակն է

1 րոպեի ընթերցում

Թալիշցիների անվտանգության ամենամեծ երաշխիքը պաշտպանության բանակն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի՝ հյուսիսում գտնվելը թալիշցիների անվտանգության ամենամեծ երաշխիքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Թալիշում կան զինծառայողներ, ովքեր իրականացնում են մարտական հերթապահություն և ծառայություն առաջնագծում»,- ասաց Մնացականյանը:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ բնակաչության համար կրակոցները շատ սովորական են դարձել: Այժմ նոր մոտեցումներով են փորձում դիմադրել այդ կրակոցներին և ապահովել մարդկանց անվտանգությունը: Թալիշում կառուցվող բոլոր շինությունները ապաստարաններ կունենան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում