Արցախ

Արցախի դիրքերն համալրված են բժշկական ապահովման տարբեր միջոցներով

1 րոպեի ընթերցում

Արցախի դիրքերն համալրված են բժշկական ապահովման տարբեր միջոցներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական ապահովման հարցը կազմակերպելու համար բոլոր դիրքերն ապահովված են դեղարկղերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները մարտական հերթապահության գնալիս ապահովված են անհատական վիրակապական միջոցներով:

«Ապրիլյան գործողություններից հետո գումարտակների բոլոր բուժակների համար լրացուցիչ արկղեր ենք կահավորել, որոնց մեջ արդի դեղամիջոցներ են ներառված: Բացի դրանից՝ վաշտերի սանհրահանգիչներին էլ ենք ապահովել՝ ամեն մեկն ունի իր պայուսակը, որի պարունակությունը բավարար է առողջական խնդիրները լուծելու համար: Սանիտարական մեքենաների նման համալրում մենք երբևիցե չենք ունեցել: Դրանք ամբողջությամբ կահավորված են ամեն ինչով»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում