Առաջնագիծն ամբողջությամբ վերահսկելի է. Լևոն Մնացականյանը լավատեսորեն է տրամադրված արցախյան խնդրի կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա վստահեցմամբ՝ այս իրավիճակի լուծումը դրական է լինելու:

«Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու: Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Նա նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին է փաստում. ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաև ինժեներական կահավորում արվել, բարելավվել են անվտանգության ապահովման և կենցաղային պայմանները:

«Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,- ասաց նա:

Վահե Հակոբյան

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով