Արցախ

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն անվտանգ և խաղաղ ծառայություն է մաղթում նորակոչիկներին

1 րոպեի ընթերցում

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն անվտանգ և խաղաղ ծառայություն է մաղթում նորակոչիկներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր մաղթանքներն է ուղղել առաջիկա զորահավաքին զորակոչվող նորակոչիկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ զորակոչվողներին մաղթում է, որ եռանդով ներկայանան հավաքակետեր և իրենց ջանքերը ներդնեն հայրենիքի պաշտպանության վեհ գործում:

«Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն. որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության և մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում