Իրանի Շիրազ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել
1 րոպեի ընթերցում
![Իրանի Շիրազ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893452.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի առևտրի կենտրոնում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 32 մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախնական տվյալներով 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: