Սպորտ

Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 64-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 84-րդ հորիզոնականներում են:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Դինգ Լիրենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում