Տարածաշրջանային

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը դատապարտվել է երկուս ու կես տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը դատապարտվել է երկուս ու կես տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կրկին կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Պատգամավորը դատապարտվել է ազատազրկման «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորումներով:

Քոնջան ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը 2017 թվականի մայիսի 3-ին նրան ազատ էր արձակել: Երկրորդ անգամ պատգամավորին կալանավորել էին Բաթմանի օդանավակայանում մայիսի 29-ին:

Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում