Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լիագումար նիստ կգումարի

2 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լիագումար նիստ կգումարի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հերթական նիստի օրակարգը կազմվել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-իծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի, «Արցախի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի (երկրորդ ընթերցում) նախագծերի ընդգրկմամբ, որոնք մինչ այդ տեղի ունեցած Աժ գլխադասային մշտական հանձնաժողովների նիստերում արժանացել են դրական եզրակացության:

Խոսելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների մասին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօր տեղի ունեցած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվել են նախագծի շուրջ ներկայացված 95 առաջարկները, որոնցից մեկ տասնյակից ավելին ընդունվել է հեղինակների կողմից:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 11:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում