Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարՊյոտրՍվիտալսկին մայիսի 27-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանի հետ Բրյուսելում Մարդու իրավունքների վերաբերյալ մայիսի 29-ին եւս մեկ երկխոսություն տեղի կունենա, որտեղ կքննարկվեն մարդու իրավունքներին վերաբերվող տարբեր հարցեր: «Մենք շատ ուրախ ենք փաստել, որ որոշ ոլորտներում կա առաջընթաց, բայց մենք կօգտվենք այս երկխոսության հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնենք մեր մտահոգություններն այն ոլորտներում, որտեղ մեր կարծիքով լրացուցիչ առաջընթաց է անհրաժեշտ»,-ասաց նա:

Սվիտալսկին նշեց, որ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչների այցելության ընթացքում հարցեր բարձրացվեցին՝ ուղղված Ազգային ժողովին: Հանձնաժողովի նախագահը որոշակի առաջարկներ եւ կոչեր արեց, որոնք վերաբերվում էին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: «Ակնհայտ դարձավ, որ կան մի շարք առաջնահերթություններ, որոնք հարկ է ներգրավել ԱԺ օրակարգում եւ որ այն օրենքները, որոնք ինքնուրույնաբար Հայաստանի կառավարությունը հանձն է առել ընդունել, շուտով կընդունվեն Ազգային Ժողովում»,-ասաց ԵՄ դեսպանը:

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին