Հայ երաժիշտները հնչեցրել են լեհ դասականների գործեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կամերային երաժշտության տանը լեհ կոմպոզիտորների գործերն են հնչել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ներկա են գտնվել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը: «Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ: Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական,մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ, որ Լեհաստանի առաջին սահմանադրությունը հենց հայերն են գրել»,-նշել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանի խոսքով՝ հայ-լեհական կապերին նվիրված այս համերգը կարեւոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը: «Մեր երաժիշտները մեր ապագան են, նրանք են տանելու մշակույթը դեպի ապագա: Փայլուն կատարումներ էին, որոնք անպայման կմնան մեր ուսանողների մեջ ու հետագայում էլ լեհ կոմպոզիտորների գործերը վստահ եմ կպրոպագանդվեն»,-նշել է Նարինե Ավետիսյանը:

Համերգի ընթացքում հնչել են լեհ հայտնի կոմպոզիտորներ Ֆրեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու, Գրաժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես են եկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը:

Հայերեն

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը