Էրդողանն այսուհետ կրկին կղեկավարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդպիսով ԱԶԿ-ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:

Համագումարի ժամանակ Էրդողանը նշել է, որ 998 օր հետո կրկին վերադարձել է կուսակցություն: Նա անդրադարձել է երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով. «Հարցնում են, թե երբ է հանվելու արտակարգ դրությունը: Իմ երկրում փորձում են քանդել պետությունը, դուք ինչ երեսով եք մեզ նման բան հարցնում: Չի հանվելու, քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել»:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: «Արդեն ստիպված չենք հանդուրժել Եվրամիության՝ մեր երկրի պատիվն անտեսող վերաբերմունքը: Կամ ԵՄ-ն պահում է մեզ տված խոստումը, կամ էլ ամեն ոք անում է իր իմացածը»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրությունն անկախ ամեն ինչից Եվրամիության հետ ճանապարհը շարունակելն է:

Կուսակցության կանոնադրության մեջ համագումարում մտցվել է փոփոխություն և ԱԶԿ արդեն նախկին ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարվել է որպես ԱԶԿ նախագահի տեղակալ:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը