Հասարակական

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն անելու հնարավորություն կտա

2 րոպեի ընթերցում

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն անելու հնարավորություն կտա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրա­կա­ն մարդ­­կանց հայկական ցանց» սոցիալական հասա­րա­կա­կան կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրա­յին մի­ջո­ցառում, որի շրջանակում ան­ցոր­դ­նե­րին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտ­վե­լու ցանկությունը մեր հասարակությունում և փոխելու հետազոտման հետ կապված կարծ­րա­տիպերը, ամրապնդելու այն դիրքո­րոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազո­տութ­­յուն անցնելը կարևոր է սեփական առող­ջությունը պահպանելու և վարակի փոխան­ցումը կանխելու տեսանկյունից:

Հետազոտությունն ու խորհրդատ­­­վությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում