Միջազգային

Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post ամերիկյան թերթի կայքը, որը հղում Է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը այդ պաշտոնի համար դիտարկում Է նախկին անկախ սենատոր Ջո Լիբերմանի, ՀՀԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի, ինչպես նաեւ Օկլահոմայի նահանգի նախկին նահանգապետ Ֆրենք Քիթինգի եւ բյուրոյի նախկին աշխատակից Ռիչարդ ՄաքՖիլիի թեկնածությունները:

ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր Է մնացել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնից ազատեց բյուրոյի նախորդ ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում