Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:

«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. նրանցից յուրաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանը:

Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է: Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:

«Տասնհինգ տարի պրոֆեսիոնալ նկարչությամբ եմ զբաղվում, ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունները: Շատ եմ կարևորում այս ցուցահանդեսը, քանի որ ընտանիքը կարևորագույն գաղափարն է, որը մեր օրերում թուլացել է, քանի որ շատ արժեքներ ոտնահարվում են»,- ասաց գեղանկարիչ Վահե Ափոյանը:

Գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ հետագայում ցուցահանդեսներ կիրականացվեն նաև այլ վայրերում: «Մենք մտադիր ենք նույն գաղափարները, մտածելակերպը և աշխարհայացքն ունեցող նկարիչների գործերը համատեղ ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում: Նպատակը միմյանց աշխատանքներին ու գործունեությանը ծանոթանալն է»,- շեշտեց նա:

Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Հայերեն English

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել