Փոքր Հայաստանի մեծ աստղը. Матч ТВ-ն նոր ֆիլմ է ներկայացրել Մխիթարյանի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Матч ТВ-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆիլմի հեղինակներն այցելել են Երևանում գտնվող նրա տուն, զրուցել հարևանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երևանի «Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը: «Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,- ասել է Սահակյանը:

Այնուհետև ֆիլմում ներկայացվում է Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն: «Ես սիրում եմ լեզուներ սովորել և փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,- ասել է Մխիթարյանը:

Ֆիլմի հեղինակներն այցելել են նաև այն դպրոցում, որտեղ հաճախել է Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»-ի մարզադպրոցում, որտեղ ֆուտբոլի առաջին քայլերն է կատարել 28-ամյա կիսապաշտպանը:

«Հնարավոր է՝ պարադոքս է, բայց ես նրա հետ երբեք որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, նրա հետ շատ հեշտ է, քանի որ նա պրոֆեսիոնալ է: Երբեմն ինձ հարցնում են, թե ինչումն է նրա ֆենոմենը, այո նա արագ, է, շատ լավ դրիբլինգ ունի, գոլեր է խփում, կատարում գոլային փոխանցումներ, բայց իմ կարծիքով՝ նրա ամենամեծ ֆենոմենը նրա փիլիսոփայությունն է, մենթալիտետը, բնավորությունը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նաև պատմել է, որ Մխիթարյանն ունեցել է կոնկրետ առաջարկ Մախաչկալայի «Անժի»-ից, երբ թիմի գլխավոր մարզիչը Գուս Հիդինկն էր, բայց ընտրել է Եվրոպան և, Մինասյանի խոսքով, ճիշտ էլ արել է:

«Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»,- նշել է ֆիլմի հեղինակը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն