Life

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը մանկական հագուստի հավաքածու են թողարկել

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը մանկական հագուստի հավաքածու են թողարկել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թողարկել են մանկական հագուստի համատեղ հավաքածու, որն ստացել Է Kids Supply անվանումը: Շարքը նվիրված Է կալիֆոռնիական Քալաբասաս քաղաքին, որտեղ Քարդաշյանն անցկացրել Է իր մանկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Manrepeller-ը:

«Ես ու կինս միանգամայն տարբեր կերպ ենք պատկերացնում մանկական զգեստապահարանն ու ոճն՝ ընդհանրապես: Մեզ համար դժվար Էր փոխզիջում գտնելը»,-ասել Է Ուեսթը: Հավաքածուում տեղ են գտել գոտիով լայն բլուզները, տաբատները, զգեստները, գլխի զարդարանքները եւ այլ իրեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում