Մշակույթ

Դաշնակահար Շտեֆան Գրաֆ Ֆոն Բոթմերը հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

Դաշնակահար Շտեֆան Գրաֆ Ֆոն Բոթմերը հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա գերմանացի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից`համերգային ծրագրի ընթացքում Բոթմերի կատարումների ներքո կցուցադրվի գերմանական ֆիլմարտադրության գլուխգործոց «Մետրոպոլիս» համր ֆիլմը, որը նկարահանվել է 1927 թվականին:

Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի գերմանացի ամենահայտնի ներկայացուցիչներից է, ով ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում