Տարածաշրջանային

Գարո Փայլանը արձագանքել է «Բելգե» հրատարակչատան վրա ոստիկանության հարձակմանը

2 րոպեի ընթերցում

  Գարո Փայլանը արձագանքել է «Բելգե» հրատարակչատան վրա ոստիկանության հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողմից մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Բելգե» հրատարակչատունը գրի է առել Թուրքիայի հանցանքների պատմությունը... Գոնե առգրավված գրքերը կարդացեք»,- նշել է Փայլանը:

Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա: Շուրջ 40 տարի ընդդիմադիր հրատարակչությամբ զբաղվող «Բելգե» հրատարակչատանը ոստիկանությունն առգրավվել է երկու հազար գիրք: Թեպետ ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից ավելի դժվար որոշումներ» գրքերը հավաքելու որոշում ունեն, սակայն առգրավվել են այլ գրքեր ևս: Հրատարակչատան աշխատակից Մեհմեթ Ալի Վարըշը ձերբակալվել է, ապա ավելի ուշ ազատ արձակվել:

«Բելգե» հրատարակչատունը հայտնի է Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի տպագրությամբ: Դրա հիմնադիր Զարաքոլուն բազմիցս այցելել է Հայաստան, նա դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ կոչ անելով թուրքական պետությանը ևս առերեսվել իրականությանը: Ներկայում Զարաքոլուն իբրև վտարանդի բնակվում է Եվրոպայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում